Միջազգային

Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել գյուղատնտեսական արտադրության անկման. ՄԱԿ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել գյուղատնտեսական արտադրության անկման. ՄԱԿ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը խորացրել է պարենային անվտանգության և բնակչության համար վառելիքի հասանելիության հետ կապված խնդիրը և կարող է հանգեցնել աշխարհում գյուղատնտեսական արտադրության անկման: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի  պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ցյույ Դունյուն:

«Արդեն ավելի քան երկու տարի COVID-19 պանդեմիան շարունակում է բացասաբար անդրադառնալ մեր կյանքի, մեր առողջության և մեր տնտեսության վրա` ամենից շատ հարվածելով բնակչության ամենաաղքատ շերտերին, որոնք ամենաշատն են տուժում համաճարակի հետևանքով, ինչպես նաև սննդամթերքի և վառելիքի գների աճից»,- ասել է նա:

ՄԱԿ-ի  պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ մարտին, համաշխարհային պարենային գները աճել են 12.6 տոկոսով`հասնելով ռեկորդային մակարդակի, իսկ հիմնական սննդամթերքի գների արագ աճը, ինչպիսիք են ցորենը և բուսական յուղերը, սպառողների համար հավելյալ ծախսեր է առաջացնում ամբողջ աշխարհում՝ հատկապես բնակչության ամենաաղքատ խավերի համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական