Միջազգային

Թուրքիան ցանկանում է Էրդողանին առաջադրել Նոբելյան մրցանակի

Թուրքիան ցանկանում է Էրդողանին առաջադրել Նոբելյան մրցանակի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչները կողմ են իրենց առաջնորդ և պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը կարգավորելու ջանքերի համար։ Այդ մասին ուրբաթ օրը գրել է Hürriyet թերթը: 

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն աջակցել է Էրդողանին Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությանը։ «Օբաման, ով, ըստ էության, ոչինչ չարեց, արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ միայն պաղեստինյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերի համար»,- ասել է նախարարը՝ հասկացնելով, որ այս մրցանակը խորհրդանշական է։ «Սակայն մեր նախագահն արել է շատ ավելին, ուստի, նա արժանի է Նոբելյան մրցանակի»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել թերթը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական