Միջազգային

Լավրովը և Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների պայմանները

Լավրովը և Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների պայմանները

Ապրիլի 8-ին ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման ջանքերը։ 

Նախարարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարմանը, կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը: 

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների պայմաններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական