Ճապոնիան փուլ առ փուլ կրճատելու Է Ռուսաստանից ածխի ներմուծումը: Այդ մասին ապրիլի 8-ին հայտարարել Է Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան:
«Մենք կրճատելու ենք ներմուծումը: Վերջին հաշվով մենք ձգտելու ենք այն բանին, որպեսզի չներմուծենք (ռուսաստանյան ածուխը)»,-նախարարը ապրիլի 7-ին ասել Է լրագրողներին:
Հագիուդան նաև պարզաբանել Է, որ Ճապոնիան ռուսաստանյան ածխին փոխարինող Է փնտրելու, որպեսզի նվազեցնի այդ քայլի ազդեցությունը բնակչության և արդյունաբերության վրա. հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: