Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին որոշմանը կողմ են քվեարկել Մերձբալթյան երկրները, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը:
Դեմ են քվեարկել Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը չեն մասնակցել քվեարկությանը:
Դեմ քվեարկողների թվում էին նաև Չինաստանը, Իրանը, Կուբան, Վենեսուելան։