Միջազգային

Չնայած դաշնակիցների ճնշմանը՝ Շոլցը դեռ չի ցանկանում տանկեր մատակարարել Ուկրաինային

Չնայած դաշնակիցների ճնշմանը՝ Շոլցը դեռ չի ցանկանում տանկեր մատակարարել Ուկրաինային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հետաձգում է Կիևին ժամանակակից մարտական ​​տանկեր մատակարարելու որոշումը՝ չնայած գերմանացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ճնշմանը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Politico թերթը։ Ըստ թերթի՝ Ուկրաինային տանկեր մատակարարելու պլանն այժմ ակտիվորեն առաջ տանում են Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը և արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Ապագայում, հնարավոր է, Կիևը ստանա մինչև 100 գերմանական ժամանակակից տանկ։ 

Ըստ թերթի՝ մատակարարման վերաբերյալ վերջնական որոշումը կարող էր կայացվել այս շաբաթ, սակայն այս պահին այն անորոշ վիճակում է։ Պարբերականի տվյալներով՝ դա կապված է նման զինատեսակների մատակարարման ընդհանուր ռազմավարությունը արևմտյան դաշնակիցների հետ համաձայնեցնելու՝ Շոլցի ցանկության հետ։ Ավելի վաղ Sky News-ը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները, որոնց թվում է նաև Գերմանիան, չեն բացառում Ուկրաինային գրեթե ցանկացած տեսակի զենք, այդ թվում՝ տանկեր և ինքնաթիռներ, մատակարարելու հնարավորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական