Միջազգային

Էրդողանն ու Ալիևը խոսել են Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից

Էրդողանն ու Ալիևը խոսել են Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել Բրյուսելում՝ ապրիլի 6-ին: 

Կողմերը գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունքներից և նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, տրանսպորտային և կապի գծերի կառուցումը կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական