Միջազգային

ՆԱՏՕ-ն չի կարող անվտանգության վակուում թույլ արևելյան Եվրոպայում. Թրաս

ՆԱՏՕ-ն չի կարող անվտանգության վակուում թույլ արևելյան Եվրոպայում. Թրաս

«Ռուսաստանի հետ փոխգործակցության դարաշրջանն ավարտվել է»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ ընթրիքի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ Թրասն իր ելույթում ասել է, որ «Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը մեռած է, և եկել է ժամանակը հրաժարվելու Ռուսաստանի հետ հարաբերությունների հնացած մոտեցումից»։

Փաստաթղթում, որը ստորագրվել է 1997 թվականին, ասվում է, որ «ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը միմյանց հակառակորդներ չեն համարում», ասվում է բնօրինակ փաստաթղթում։ «Ռուսաստանի հետ փոխգործակցության դարաշրջանն ավարտվել է: Մեզ Եվրոպայում անվտանգության նոր մոտեցում է անհրաժեշտ՝ հիմնված ճկունության, պաշտպանության և զսպման վրա»,- ասել է Թրասը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարող «անվտանգության վակուում» թույլ տալ դաշինքի արևելյան սահմաններում և պետք է «վերանայի» աջակցությունը «ռուսական ազդեցության սարդոստայնում հայտնված» երկրներին, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Շվեդիան և Ֆինլանդիան։

Արտաքին գործերի նախարարը նաև կոչ է արել իր գործընկերներին խստացնել պատժամիջոցները և «արագ և վճռականորեն զինել Ուկրաինան՝ Պուտինի պարտությունն ապահովելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական