Թայվանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ուղղված 57 բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանմանը. ինչպես փոխանցում է CNN-ը, ասվում է Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։
Ըստ Թայվանի պետական կենտրոնական լրատվական գործակալության (CNA)՝ խոսքը հեռահաղորդակցական հատուկ սարքավորումների, ինտեգրալ սխեմաների բաղադրիչների մասին է, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով:
Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում անմիջապես, հայտարարել է գերատեսչությունը՝ հավելելով, որ արտահանման ընդլայնված վերահսկողությունը համահունչ է միջազգային պատժամիջոցներին, որոնք ուղղված են «Ռուսաստան ռազմավարական բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման եւ հոսքի կանոնների ամրապնդմանը»:
Արտահանողները պետք է դիմեն Արտաքին առեւտրի բյուրոյին (BOFT)՝ նշված ապրանքները Ռուսաստան արտահանելու համար: