Իսպանիան և Նիդերլանդները ձևավորել են արտասովոր դաշինք՝ բարեփոխելու ԵՄ ֆինանսական կանոնները։ Երկու երկրները հարկաբյուջետային բանավեճերում սովորաբար հակառակ կողմեր են բռնում: Ներկայիս հարկաբյուջետային կանոնները անդամ երկրներից պահանջում են բյուջեի դեֆիցիտը պահել 3%-ից ցածր, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 60%-ից ցածր:
Կանոնները կասեցվել են 2020թ․ մարտին՝ համաճարակի հետևանքները մեղմելու նպատակով։ ԵՄ-ն ցանկանում է վերանայել այս կանոնները՝ նախքան 2023թ․ դրանց՝ ուժի մեջ մտնելը։ Առանցքային հարցն այն է, թե որքան արագ պետք է երկրները կրճատեն պարտքը:
Իսպանիան և Նիդերլանդներն պնդում են, որ տեմպերը պետք է լինեն «աստիճանաբար, հավակնոտ» և հիմնված ազգային շահերի վրա: Նրանք ցանկանում են, որ հարկաբյուջետային կանոնները լինեն պարզ, թափանցիկ և հուսալի ու հավասարապես կիրառվեն բոլոր երկրների համար: