Միջազգային

Թուրքիան փոխել է Վրաստանում իր դեսպանին

Թուրքիան փոխել է Վրաստանում իր դեսպանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դիվանագետներին անձամբ տեղեկացրել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Վրաստանում և Մոլդովայում Թուրքիայի դեսպանների փոփոխության և նոր նշանակումների մասին։ Դիվանագիտական աղբյուրների համաձայն, ի թիվս այլոց, Զագրեբում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանը, իսկ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ է նշանակվել Լևենթ Էլերը։

Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Ռիգայում կգլխավորի Շուլե Օզթունչը, Տալլինում՝ Բաշաք Թյուրքօղլուն, Թբիլիսիում՝ Ալի Քաան Օրբանը, Իսլամաբադում՝ Մեհմեդ Փաչաջըն։ Ույգար Սերթելը կդառնա Քիշնևում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական