Միջազգային

«ԱՄՆ-ն շահում է ուկրաինական քաոսից». Չինաստանի ԱԳՆ խոսնակ

«ԱՄՆ-ն շահում է ուկրաինական քաոսից». Չինաստանի ԱԳՆ խոսնակ

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցյանը հայտարարել է, որ Սպիտակ տան պաշտոնյաները պետք է դադարեն սպառնալ Մոսկվային և օգնեն՝ առաջ մղել ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունները։ «Ամերիկյան իշխանությունները պետք է ցույց տան իրենց հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը՝ վերացնելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները». այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցյանը։

Դիվանագետի խոսքով՝ Սպիտակ տան պաշտոնյաները պետք է դադարեն սպառնալ Մոսկվային և օգնեն՝ առաջ մղել ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունները։ «ԱՄՆ-ն շահում է քաոսից, պատժամիջոցները չեն վերականգնի խաղաղությունն ու անվտանգությունը»,- եզրափակել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական