Չորեքշաբթի օրը Եվրամիությունը կքննարկի Ռուսաստանի մի շարք քաղաքացիների (այդ թվում՝ «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆի և «Ռուսալ»-ի ղեկավար Օլեգ Դերիպասկայի) դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով որոշման նախագծին։ Նրա խոսքով, նոր պատժամիջոցների ցուցակում կարող են ներառվել նաև գործարարներ Բորիս Ռոտենբերգը, Ալեքսանդր Շուլգինը և Սաիդ Քերիմովը։ Պարբերականի տվյալներով՝ պատժամիջոցների ենթարկված անձանց կարգելվի մուտք գործել ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվներն այդ երկրներում կսառեցվեն։ Նշվում է, որ ցուցակը վերջնական չէ և կարող է փոփոխվել՝ մինչև փաստաթղթի ուժի մեջ մտնելը։