Չինաստանը կարծում Է, որ բոլոր կողմերը պետք Է հեռանկարներ ստեղծեն Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցությունների համար, քանի դեռ դրանք շարունակվում են, պահպանվում Է հրադադարի հնարավորությունը և խաղաղության հույսը: Այդ մասին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել Է Կանադայի իր պաշտոնակից Մելանի Ժոլիի հետ ունեցած հեռախոսազրույցում:
«Չինաստանը բոլոր կողմերին հորդորում Է՝ հանգիստ և նպատակահարմար կերպով մտածել, բարենպաստ հնարավորություններ ստեղծել խաղաղության համար և հեռանկարներ բացել բանակցությունների համար: Ընթացիկ բանակցությունները բախվում են բարդությունների և դժվարությունների, բայց քանի դեռ դրանք շարունակում են, պահպանվում Է հրադադարի հնարավորությունը և խաղաղության հույսը»,-ասել Է Վան Ին, որի խոսքը մեջբերում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Նա հավելել Է, որ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ բանակցություններում՝ հիմնվելով օբյեկտիվ և արդարացի դիրքորոշման վրա