Միջազգային

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 493,6 մլն

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 493,6 մլն

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 493 680 206 մլն։ COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է  6 158 913 մարդ։

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 80 208 810 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 982 576։

Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 43 030 925-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝  521 487։ COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է  30 042 272 մարդ, որից 660 786-ը մահացել է։

Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 793,3 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 3 018, Հնդկաստանում՝ 371, Բրազիլիայում՝ 3 069 մարդ, հաղորդում է Radar Armenia-ն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական