Միջազգային

Օբաման վերադարձել է Սպիտակ տուն

Օբաման վերադարձել է Սպիտակ տուն

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2017-ից վեր առաջին անգամ վերադարձել է Սպիտակ  տուն, գրում է The Guardian-ը: Միացյալ Նահանգների 44-րդ նախագահն այնտեղ ելույթ է ունեցել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հրավերով՝ Obamacare-ի՝ մատչելի խնամքի մասին օրենքի ընդունման 12-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հատկանշական է, որ Օբաման ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ Բայդենին կատակով անվանել է «փոխնախագահ» (Օբամայի օրոք Բայդենը եղել է փոխնախագահ), ինչից հետո մոտեցել է նրան ու ողջագուրվել: Բայդենը, իր հերթին, ընդգծել է, որ «Օբամային կրկին Սպիտակ տանը տեսնելն արթնացնում է լավ հուշեր»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական