Միջազգային

ԱՄՆ-ն պահանջում է Հնդկաստանից՝ կրճատել ռուսական ռազմական տեխնիկայի գնումները

ԱՄՆ-ն պահանջում է Հնդկաստանից՝ կրճատել ռուսական ռազմական տեխնիկայի գնումները

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հնդկաստանը  կկրճատի Ռուսաստանից ռազմական տեխնիկայի գնումները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ռազմական ծառայությունների հանձնաժողովում։

«Մենք շարունակում ենք աշխատել Հնդկաստանի հետ՝ համոզվելու, որ նրանք կհասկանան, որ իրենց լավագույն շահերից չէ՝ շարունակել ներդրումները ռուսական ռազմական ոլորտում», - Օսթինի խոսքերը մեջբերում է The Hindustan Times-ը:

Օսթինի հայտարարությունը հնչել է՝ ի պատասխան սենատոր Ջո Ուիլսոնի հարցին, ով քննադատել է Հնդկաստանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում: «Սարսափելի է, որ մեր արժեքավոր դաշնակից Հնդկաստանը՝ աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը, որոշում է մերձենալ Կրեմլին՝ ընտրելով ռուսական զենքի համակարգերը՝ ի հակառակ ԱՄՆ-ի և դաշնակիցների», - ասել է Ուիլսոնը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական