Միջազգային

Փոխհրաձգություն` Ադրբեջանի սահմանապահների և իրանցիների միջև

Փոխհրաձգություն` Ադրբեջանի սահմանապահների և իրանցիների միջև

Ադրբեջանի սահմանապահների և Իրանի քաղաքացիների միջև Ջրականի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը գլխավոր դատախազության հետ համատեղ հայտարարություն է տարածել։ «Արդյունքում վեց հետապնդվող սահմանախախտներից մեկը վնասազերծվել է, իսկ հինգը կարողացել են հեռանալ տարածքից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Չեզոքածվածը Իրանի քաղաքացի Բեհնամ Բալային է։ Նրա մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ և ավելի քան 32 կիլոգրամ թմրանյութ: Ավելի ուշ ԱԹՍ-ի օգնությամբ պարզվել է մեկ այլ քաղաքացու գտնվելու վայրը, նա բերման է ենթարկվել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական