Միջազգային

Ճապոնիան կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

Ճապոնիան կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

Յոթի խմբի (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ապրիլի 7-ին բանակցություններ կվարեն Բրյուսելում: Այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ):

Նշվում Է, որ ապրիլի 7-ին G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները նախ Բրյուսելում կվարեն առանձին բանակցություններ, որոնք կնախորդեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նշանակված Է այդ նույն օրը: Երկու խորհրդակցություններին Էլ կմասնակցի Ճապնիայի ԱԳՆ-ի ղեկավար Յոսիմասա Հայասին:

Ընդգծվում Է, որ Ճապոնիայի նախարարն առաջին անգամ կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը՝ դաշինքի կողմից հատուկ հրավերով:

«Պլանավորվում Է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի և ՆԱՏՕ-ի երկրների միջև ոչ միայն Ուկրաինայի իրադրության առնչությամջ, այլև որը նպատակամղված Է ազատ և բաց Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հայեցակագի իրականացմանը»,- ասված Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական