Միջազգային

Ռուսաստանը կասեցնում է մի շարք երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերը

Ռուսաստանը կասեցնում է մի շարք երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերը

Վիզային սահմանափակումները, որոնք վերաբերում են պաշտոնական պատվիրակություններին և լրագրողներին, Մոսկվայի պատասխանն է Արևմուտքի պատժամիջոցներին, որոնք սահմանվել էին ռուսական ներխուժման պատճառով:

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության և ԵՄ միջև Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության քաղաքացիների համար վիզաների տրամադրման դյուրացման մասին 2006 թվականի մայիսի 25-ի և համանման համաձայնագրի որոշ կետերի կասեցման մասին: Համաձայնագիրը ստորագրվել էր Ռուսաստանի Դաշնության և Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի միջև:

Մասնավորապես, կասեցվում են պայմանագրերի այն կետերը, որոնք նախատեսում էին փաստաթղթերի ներկայացման պարզեցված ընթացակարգ և հինգ տարի ժամկետով բազմակի մուտքի արտոնագրերի տրևամադրում պաշտոնական պատվիրակությունների և լրագրողների համար։

Իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում հրապարակված հրամանագրի տեքստում նշվում է, որ այն պարունակում է «պատասխան միջոցներ՝ կապված օտար պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ»։ Ավելի վաղ, ի պատասխան Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժելու հետ կապված արևմտյան պատժամիջոցների, Մոսկվան ընդլայնեց այսպես կոչված «ոչ բարեկամ պետությունների» ցուցակը՝ ներառելով ԵՄ բոլոր 27 անդամ երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական