Չինաստանի իշխանությունները համաձայնել են ընդունել Աֆղանստանի դիվանագետների հավատարմագրերը՝ Աֆղանստանի փաստացի իշխանություն համարվող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից։ Այդ մասին հայտնում է աֆղանական Khaama Press գործակալությունը։
Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքին լրագրողներին ասել է, որ հանրապետության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Չինաստանին մարդասիրական օգնության և երկիր աֆղանական մշակութային արժեքներ և ապրանքներ ներմուծելու թույլտվության համար։
Մութթաքիի խոսքով՝ ավարտվել է վերջին երկու տասնամյակների անապահովությունն ու անկայունությունը, ինչի շնորհիվ Աֆղանստանը կարող է դառնալ տնտեսական կենտրոն և կապող օղակ Կենտրոնական և Հարավային Ասիայի միջև։