Միջազգային

Իտալիայում մահացել է Աֆղանստանի թագավորի որդին

Իտալիայում մահացել է Աֆղանստանի թագավորի որդին

Արքայազն Նադիր Զահիրը՝ Աֆղանստանի նախկին թագավոր Զահիր Շահի երրորդ որդին, երկուշաբթի օրը մահացել է Հռոմում, որտեղ նա 1973 թվականից աքսորված էր թագավորական ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում է աֆղանական լրատվական հարթակը՝ վկայակոչելով նրա որդուն՝ արքայազն Մուստաֆային, ով նաև հայտնել է, որ հորը կհուղարկավորեն Հռոմում։

Աֆղանստանի նախկին թագավոր Մոհամմադ Զահիր Շահն ուներ ութ երեխա՝ վեց որդի և երկու դուստր։ Թագավորական տան ղեկավարի տիտղոսը կրում էր արքայազն Ահմադ Շահը (ծնված 1934թ․)՝ միապետի երկրորդ որդին։ Մահացած արքայազնը ծնվել է 1941թ․ և կարող էր դառնալ գահի ժառանգորդը։

Զահիր Շահի 40-ամյա իշխանությունը 20-րդ դարում Աֆղանստանում խաղաղության և հարաբերական բարգավաճման ամենաերկար ժամանակաշրջանն էր։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական