Արվեստի և գիտության ձայնագրման ազգային ակադեմիան «Գրեմմի» մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը։ Ուկրաինայի նախագահը բոլորին կոչ է արել ցանկացած ձևով աջակցել Ուկրաինային և չլռել, որ խաղաղություն հաստատվի ուկրաինական քաղաքներում։
Երգիչ Ջոն Լեջենդը Զելենսկու ուղերձից հետո հանդես է եկել ուկրաինացի երաժիշտների և երգիչների հետ։