Միջազգային

Էկվադորի բանտում զոհվածների թիվը հասել Է 20-ի

Էկվադորի բանտում զոհվածների թիվը հասել Է 20-ի

Էկվադորի բանտում, որը գտնվում Է երկրի հարավի Կուենկա քաղաքում, բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի: Ապրիլի 3-ին Twitter-ում այդ մասին հայտնել Է երկրի կառավարության մամուլի ծառայությունը: «20 զոհվածներ տեղափոխվել են Կուենկայի Դատական բժշկության կենտրոն:

Մենք քաղաքացիներին խնդրում ենք տեղեկատվություն ստանալ պաշտական ուղիներով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել Էր 11 զոհվածների մասին: Առնվազն 10 բանտարկյալ վիրավորվել Է, 52-ին հաջողվել Է փախչել: Բախումների պատճառ կարող Էր դառնալ մրցակցությունը տարբեր քրեական խմբավորումների ներկայացուցիչների միջև: Ոստիկանությունն այժմ աշխատում Է պատժական հիմնարկությունում կարգի վերականգնման վրա, գործողությանը մասնակցում են նաև ավելի քան 200 զինվորականներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական