Միջազգային

Գերմանիայում մի տղամարդ գրեթե 90 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Գերմանիայում մի տղամարդ գրեթե 90 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Մագդեբուրգի 60-ամյա բնակիչը, ըստ երևույթին, 2021 թվականի ամառվանից Սաքսոնիայի դաշնային նահանգի տարբեր պատվաստումների կենտրոններում ստացել է SARS-CoV-2 կորոնավիրուսի շուրջ 90 պատվաստում: Ինչպես հայտնում է գերմանական dpa գործակալությունը՝ վկայակոչելով քրեական ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին, այժմ նա կասկածվում է փաստաթղթեր կեղծելու և ապօրինի պատվաստումների վկայականներ տալու մեջ։

Հաղորդվում է, որ տղամարդը ուշադրություն է գրավել Դրեզդենի պատվաստումների կենտրոններից մեկում։ Գերմանական Կարմիր խաչի աշխատակիցները պատվաստման այլ կենտրոններ են ծանուցել անսովոր այցելուի մասին և խնդրել՝ ոստիկանություն զանգահարել, եթե տղամարդը գա պատվաստվելու: 2022-ի մարտի սկզբին Էյլենբուրգի պատվաստումների կենտրոնի աշխատակիցները ճանաչել են նրան։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը գրանցվում էր՝ օգտագործելով իր իսկական անունն ու հասցեն: Սաքսոնական պատվաստումների կենտրոնների՝ հիվանդների տվյալների բազայի հիման վրա նա ստացել է, ընդհանուր առմամբ, 87 ներարկում՝ տարբեր պատվաստանյութերով:

Հիվանդի տանը ոստիկանները հայտնաբերել են բազմաթիվ դատարկ պատվաստումների անձնագրեր։ Ենթադրաբար, տղամարդն ամեն անգամ փոխել է նրանց շապիկները՝ նշելով այնտեղ տերերի տարբեր անուններ։ Այսպիսով, պատվաստանյութի համարը միշտ եղել է իրականը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական