Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ «Անցած տասնամյակներին հաջողվել է շատ բան անել բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված ռուս-ադրբեջանական կապերի զարգացման համար։ Ընդլայնվում են կառուցողական քաղաքական երկխոսությունը, արգասաբեր համագործակցությունն առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում։
Հենվելով եռակողմ պայմանավորվածությունների վրա, որոնք կնքվել են անցած եւ նախանցած տարիներին՝ երկրները միասին աշխատում են Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- նշվել է ուղերձոււմ։ «Այս տարին նշանավորվել է կարեւոր ձեռքբերմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության Հռչակագրի ստորագրմամբ։ Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունների դուրսբերումը նոր, որակապես ավելի բարձր մակարդակի՝ համապատասխանում է մեր ժողովուրդների բուն շահերին»։