Միջազգային

ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ․ Քամալա Հարիս

ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ․ Քամալա Հարիս

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։ Հարիսն այդ մասին ասել է MSNBC-ին տված հարցազրույցում։ 

«Թույլ տվեք շատ պարզ ասել. Մենք շահագրգռված չենք ռեժիմի փոփոխությամբ. Սա մեր քաղաքականությունը չէ», - հայտարարել է նա:

Ըստ Հարիսի` ԱՄՆ-ի քաղաքականությունն ի սկզբանե նպատակ է ունեցել ստիպել Ռուսաստանին կրել «իրական կորուստներ` կոշտ պատժամիջոցների միջոցով», ինչպես նաև հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային և խաղաղ բնակիչներին:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել էր, որ Ռուսաստանում «ռեժիմի փոփոխությունը» ՆԱՏՕ-ի նպատակը չէ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական