Միջազգային

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն աշխատում․ Մորավիեցկի

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն աշխատում․ Մորավիեցկի

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն աշխատում։ Այս մասին վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

Նրա խոսքով՝ դրա մասին է վկայում  ռուբլու փոխարժեքը, որը վերադարձել է այն մակարդակին, որը կար Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։

«Սա նշանակում է, որ մեր գործողությունները չեն ստացվել այնպես, ինչպես ցանկացել են արևմտյան երկրների ղեկավարը»,- եզրափակել է Մորավիեցկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական