Միջազգային

Էստոնիայում չեղարկվել է բժշկական դիմակի պարտադիր կրման պահանջը

Էստոնիայում չեղարկվել է բժշկական դիմակի պարտադիր կրման պահանջը

Էստոնիայում կորոնավիրուսով պայմանավորված վարակաբանական իրադրության բարելավման արդյունքում իշխանությունները չեղարկել են հանրային վայրերում բժշկական դիմակի պարտադիր կրման պահանջը: Այս մասին ապրիլի 2-ին որոշում է ընդունել կառավարությունը:

Այդուհանդերձ, առողջապահության նախարար Տանել Կիիյկը կոչ է արել բնակչությանը պահպանել անվտանգային կանոններն ու ժամանակին պատվաստվել, այդ թվում և՝ խթանիչ դեղաչափով: Նա ընդգծել է, որ նախկինի պես խորհուրդ է տրվում մարդաշատ վայրերում ու հասարակական տրանսպորտում դիմակ կրել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական