Միջազգային

Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում. Կիևը տարածքային զիջումների չի գնա. Զելենսկի

Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում. Կիևը տարածքային զիջումների չի գնա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ՌԴ-ի հետ բանակցությունների գլխավոր թեման է:

Նրա խոսքով, դժվար է կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները, և դա «խորը, ցավոտ հարց է», սակայն ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը հաղթանակից բացի այլ արդյունք չի ընդունի։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը պատրա՞ստ է տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին՝ հանուն խաղաղության համաձայնագրի ստորագրման, Զելենսկին ասել է, որ դա տեղի չի ունենա։ «Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում»,- ասել է նա։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան ակնկալում է պարտավորություններ աշխարհի «առաջատար երկրներից», որ ուկրաինական պետության անվտանգությունը պաշտպանված կլինի համաձայնագրով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական