Միջազգային

Shell-ը Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների հետևանքով չի կարող գազ գնել Ռուսաստանից

Shell-ը Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների հետևանքով  չի կարող գազ գնել Ռուսաստանից

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բրիտանական Shell ընկերության համար Ռուսաստանից գազ գնելու անհնարինությունը պայմանավորված է Լոնդոնի հակառուսական քաղաքականությամբ:

«Լոնդոնը ցանկանում է լինել առաջատարը հակառուսական ցանկացած հարցում։ Ուզում է նույնիսկ առաջ անցնել Վաշինգտոնից։ Ահա և արդյունքը»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Միացյալ Թագավորությունը, ի տարբերություն Եվրամիության երկրների, պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմբանկի» նկատմամբ, և դրա հետևանքով բրիտանական ընկերությունը չի կարող ռուսական գազ գնել ռուբլով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական