Միջազգային

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ռուսաստանի դեմ

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ամբռոզետի» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին:

Նրա խոսքով՝ նոր սահմանափակումները չեն ազդի էներգետիկ ոլորտի վրա։ ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատարը հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում այդ պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական