Ղազախստանը չի դառնա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները շրջանցելու գործիք. Euractiv-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թիմուր Սուլեյմենովը. «Մենք կկատարենք պատժամիջոցները: Չնայած այն հանգամանքին, որ մենք մաս ենք կազմում Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների հետ տնտեսական միության, մենք նաև միջազգային հանրության մաս ենք: Հետևաբար, վերջին բանը, որ ցանկանում ենք, այն է, որ Ղազախստանը ենթարկվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցների»,- ընդգծել է Սուլեյմենովը։
Միևնույն ժամանակ, Սուլեյմենովը ընդգծել է, որ Ղազախստանը կշարունակի ներդրումներ կատարել Ռուսաստանում և ներդրումներ ներգրավել Ռուսաստանի համար. «Մեր տնտեսությունն այլ կերպ չի աշխատում»։