Միջազգային

Մեծ Բրիտանիան Ուկրաինային խորհուրդ է տալիս՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում չշտապել

Մեծ Բրիտանիան Ուկրաինային խորհուրդ է տալիս՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում չշտապել

The Times-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնը մտահոգված է, որ մի շարք արևմտյան երկրների ղեկավարներ պատրաստ են Զելենսկիին մղել Ռուսաստանի նկատմամբ զիջումների։ «Մեր որոշ դաշնակիցներ կարող են չափազանց մեծ ցանկություն ունենալ, որպեսզի բանակցությունները կյանքի կոչվեն»,- մեջբերում է The Times-ը: Մեծ Բրիտանիայում, ընդհակառակը, դեմ են մոտ ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Բրիտանական կառավարությունը կարծում է, որ Ուկրաինան պետք է ամենաուժեղ դիրքերում լինի՝ ցանկացած խաղաղ համաձայնագիր կնքելու համար։ Նա նաև հավելել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացմանը, քանի դեռ ռուս զինվորականները չեն լքել Ուկրաինայի տարածքը։

The Times-ը նշում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է, որ Մոսկվան կարող է օգտագործել բանակցությունները՝ նրան «մաշեցնելու և զիջումների մղելու համար»։

Ավելի վաղ Լոնդոնը հայտնել էր, որ Ջոնսոնն անհրաժեշտ է համարում շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա և Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական