Միջազգային

ԱՄՆ-ն լրացուցիչ 204 միլիոն դոլար է հատկացնում Աֆղանստանին

ԱՄՆ-ն լրացուցիչ 204 միլիոն դոլար է հատկացնում Աֆղանստանին

ԱՄՆ-ն Աֆղանստանին մոտ 204 մլն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի. այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ հինգշաբթի երեկոյան տարածած հայտարարության մեջ։

«Մենք, Աֆղանստանի ժողովրդին աջակցելու համար, տրամադրում ենք մոտ 204 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնություն՝ 2021թ․ օգոստոսից սկսած օգնության ընդհանուր գումարը հասցնելով 720 միլիոն դոլարի»,- նշել է Փրայսը։

Հատկացված միջոցները կբաշխվեն ՄԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների և մի շարք միջազգային մարդասիրական կազմակերպությունների միջոցով։ Հայտարարության համաձայն՝ այս գումարը նախատեսված է սնունդ և ջուր գնելու, տարրական բժշկական ծառայություններ մատուցելու, Աֆղանստանի ժողովրդին ապաստան և իրավական պաշտպանություն ապահովելու, գենդերային բռնության դեմ պայքարին, ներքին տեղահանվածների վերաինտեգրմանը նպաստելու համար: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական