Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել Է Թեհրանի «տարածաշրջանային ագրեսիայի», ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Մարտի 31-ին այդ մասին հաղորդել Է վարչապետի դիվանատունը:
«Գիշերը կայացել Է վարչապետ Նաֆտալի Բենետի զույցն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Բենետը Բայդենին շնորհակալություն Է հայտնել Իսրայելի ժողովրդի աջակցության համար, որի հանդեպ վերջին օրերին ծառացել Է ահաբեկչական գրոհների ալիքի խնդիրը»,- ասված Է հայտարարության մեջ: «Նրանք (Բենետը և Բայդենը) քննարկել են մի շարք այլ հարցեր, ներառյալ Իրանը և նրա տարածաշրջանային ագրեսիան»,- հավելել են դիվանատանը:
Մարտի 22-ին Բեեր Շևա քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման՝ դանակով զինված կողմնակցի հարձակման հետևանքով սպանվել Է չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել Է: Մարտի 27-ին Հադերա քաղաքում հրազենի օգտագործմամբ ահաբեկչական գրոհի ժամանակ զոհվել Է երկու մարդ, երկուսը՝ տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել: Հարձակման պատասխանատվությունը նույնպես ստանձնել են ԻՊ-ի կողմնակիցները: Մարտի 29-ին Բնեյ Բրակ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել Է առնվազն հինգ մարդ, ևս մի քանիսը՝ վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: