Միջազգային

Ֆինլանդիան, եթե ցանկանա, շատ արագ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին. Ստոլտենբերգ

Ֆինլանդիան, եթե ցանկանա, շատ արագ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին. Ստոլտենբերգ

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումը պետք է կայացնեն միայն այդ երկրի բնակիչները և նրանք շատ արագ կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե նման որոշում կայացնեն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ներկայացնելով ՆԱՏՕ-ի 2021 թվականի անվտանգության տարեկան զեկույցը։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի զինված ուժերը «լիովին համապատասխանում են դաշինքի չափանիշներին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական