Միջազգային

Չինաստանը կոչ է անում աջակցել Աֆղանստանի վերականգնմանը

Չինաստանը կոչ է անում աջակցել Աֆղանստանի վերականգնմանը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել հարևան երկրներին՝ «աջակցել Աֆղանստանին՝ ավելի պայծառ ապագա կառուցելու գործում»: Այս մասին նա ասել է Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում։ ՉԺՀ-ի նախագահը նշել է, որ Աֆղանստանը երկար տարիներ բախվում է ծանր ճգնաժամերի և այդ պատճառով աջակցության խիստ կարիք ունի։ Նա նշել է, որ այսօր Աֆղանստանն անցնում է «քաոսից կարգուկանոնի անցման կրիտիկական շրջան»։ «Աֆղանստանը մեր ընդհանուր հարևանն է։ Մենք կիսում ենք ընդհանուր ապագան՝ բարձրանում և իջնում ​​ենք միասին»,- ընդգծել է Ցզինպինը։

Նախագահը հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին գործարկվել է Աֆղանստանին աջակցելու համար տարածաշրջանի երկրների համակարգման և համագործակցության մեխանիզմը. «Աֆղանստանի հարևանները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի համակարգեն ջանքերն՝ աջակցելու աֆղանստանցիների զարթոնքի գործին»: Հիշեցնենք, որ չորեքշաբթի Չինաստանի Անհույ նահանգում մեկնարկել է Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ հանդիպումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական