ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2023 թվականի բյուջեի նախագծով Հայաստանին կրկին 24 միլիոն դոլարի աջակցություն է նախատեսում, իսկ Արցախին ընդհանրապես որևէ աջակցություն չկա:
Համեմատության համար պետք է նշել, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախագահ Բայդենը Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկել: Բայց խնդիրն այն է, որ այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից, և դեռ հստակ չէ, թե որքան է ի վերջո Ադրբեջանը գումար ստանալու Միացյալ Նահանգներից: Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել Նահանգներից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է Ազատության աջակցության բանաձևի 907-րդ կետը:
Ի դեպ, Բայդենի վարչակազմը նույնչափ՝ 24 միլիոն դոլար էր նախատեսել նաև այս տարվա համար, սակայն Կոնգրեսն ի վերջո այդ գումարը կրկնապատկել էր՝ հասցնելով 45 միլիոն դոլարի։ Բացի այդ, օրենսդիրները նաև 2 միլիոն դոլար էին հատկացրել էր Արցախին՝ ականազերծման համար։