Միջազգային

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 485,2 մլն

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 485,2 մլն

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 485 203 644 մլն։ COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է  6 133 326 մարդ։

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 80 019 128 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 978 648։

Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 43 023 215-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝  521 101։ COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է  29 887 191 մարդ, որից 659 508-ը մահացել է։

Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 789,9 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 3 006, Հնդկաստանում՝ 371, Բրազիլիայում՝ 3 064 մարդ, հաղորդում է Radar Armenia-ն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական