ՄԱԿ-ի գնահատականներով՝ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում աշխարհում սովյալների թիվը կարող է աճել 13 միլիոնով։ Պարենային աղետը սպառնում է Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրների, ինչպես նաև՝ Իրաքին, Սուդանին և Եմենին։ Այս մասին խոսվել է Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը արգելափակում են ուկրաինական նավահանգիստներն ու թույլ չեն տալիս հացահատիկ և պարենամթերք տեղափոխող 94 նավերի մուտքը Միջերկրական ծով։ Ըստ Մոսկվայի՝ հակառուսական պատժամիջոցները հանգեցրել են մատակարարումների սահմանափակմանը։