Միջազգային

Իրանը և Չինաստանն աջակցում են Աֆղանստանի անկախությանը

Իրանը և Չինաստանն աջակցում են Աֆղանստանի անկախությանը

ԻԻՀ ԱԳ նախարար Աբդոլահյանը, ով գտնվում է Չինաստանում, որտեղ կայանալու է Աֆղանստանի հարևանների երրորդ հանդիպումը, իր թվիթերյան էջում գրել է, որ Իրանը և Չինաստանն աջակցում են Աֆղանստանի անկախությանը, ազգային միասնությանը և ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:

Նշելով, որ միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Աֆղանստանին, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իրանը և Չինաստանը հույս ունեն տեսնել կայուն, զարգացած և հարևանների հետ համագործակող Աֆղանստան»:

Մարտի 30-ին Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի ու  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների և պաշտոնյաների ներկայությամբ, Չինաստանում կկայանա Աֆղանստանի հարևան երկրների արտաքին գործերի նախարարների երրորդ հանդիպումը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական