Միջազգային

Գերմանիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր

Գերմանիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ «Կանցլերը խոսել է ընդհանուր պատրաստակամության մասին։ Գերմանիան պատրաստ է հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր»։ 

Նա նաև հավելել է, որ Գերմանիայի իշխանությունները ավելի ուշ կգնահատեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական