Միջազգային

Մեծ Բրիտանիան Աֆղանստանին 375 միլիոն դոլարի մարդասիրական օգնության կուղարկի

Մեծ Բրիտանիան Աֆղանստանին 375 միլիոն դոլարի մարդասիրական օգնության կուղարկի

Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 286 միլիոն ֆունտ (374,5 միլիոն դոլար) կհատկացնի՝ Աֆղանստանի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի՝ չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

«Դաշնակիցների և գործընկերների հետ մենք կանենք ավելին՝ Աֆղանստանին օգնելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը: ՄԱԿ-ի գնահատականներով՝ Աֆղանստանում մոտ 10 միլիոն երեխա հրատապ օգնության կարիք ունի: 

Նշվում է, որ միջոցները կբաշխվեն ՄԱԿ-ի կառույցների ու ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով և ուղղակիորեն չեն ուղարկվի Աֆղանստանի կառավարությանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական