Միջազգային

Չինաստանը պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջխաղացմանը

Չինաստանը պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջխաղացմանը

«Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջխաղացման գործում». չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը։ Դիվանագետի խոսքով՝ Չինաստանը կաջակցի ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացին՝ «հավատարիմ մնալով սեփական մեթոդներին»։ «Մենք մտադիր ենք համագործակցել շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրի հետ, որպեսզի մոտ ապագայում ավարտվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտությունը»,- ընդգծել է Վան Վենբինը։

«Չինաստանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ նպաստել միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը. «Չինաստանն ու Ռուսաստանը միասին կաշխատեն՝ նպաստելու աշխարհում իրական բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, բազմաբևեռ մեխանիզմների ձևավորմանը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական