Նորվեգիան Ուկրաինա է ուղարկել լրացուցիչ 2000 հակատանկային նռնականետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայությունը. «Կառավարությունն Ուկրաինա է ուղարկել ևս մոտ 2000 M72 հակատանկային նռնականետ: Դրանից զատ՝ մատակարարվում են պաշտպանական սարքավորումներ և մոտ 2000 հակատանկային զինատեսակներ, որոնք ավելի վաղ ուղարկվել էին Ուկրաինա», - ասվում է հաղորդագրության մեջ: