Միջազգային

Աշխարհում COVID-19-ից մահացությունների թիվն ավելացել է 40%-ով

Աշխարհում COVID-19-ից մահացությունների թիվն ավելացել է 40%-ով

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացությունն աճել է 43%-ով, հիվանդացությունը նվազել է 14%-ով: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական տեղեկագրում։ Մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բոլոր տարածաշրջաններում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Նոր դեպքերի ամենամեծ անկումը նկատվել է Արևելյան Միջերկրածովում (32%), Աֆրիկայում (29%) և Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (24%):

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի մոտ 10,8 միլիոն դեպք։ Կորոնավիրուսից մահացության դեպքերն աճել են միայն երկու տարածաշրջանում. Ամերիկայում, որտեղ մահացությունների թիվն աճել է 182%-ով, և Հարավարևելյան Ասիայում՝ 116%-ով։ Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Ամերիկա մայրցամաքի որոշ երկրներում «COVID-19-ից մահ» սահմանման փոփոխությամբ, ինչպես նաև Հնդկաստանում հետադարձ ճշգրտումներով։

Ընդհանուր առմամբ՝ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19-ից մահացության 45․000 դեպք։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական