Միջազգային

Չինաստանում հանդիպել են ՌԴ և Չինաստանի ԱԳ նախարարները

Չինաստանում հանդիպել են ՌԴ և Չինաստանի ԱԳ նախարարները

«Տարեսկզբից Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դիմակայել են համաշխարհային իրավիճակի փոփոխությունների նոր փորձություններին և դրսևորել զարգացման ամուր միտում». այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Տունսիում (Արևելյան Չինաստան, Անհույ նահանգ) իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

«Երկկողմ հարաբերությունները զարգացնելու՝ երկու կողմերի ցանկությունն ավելի է մեծացել, իսկ տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանելու վստահությունն՝ ավելի ուժեղացել»,- ասել է Վան Ին՝ ընդգծելով, որ չինական կողմը դրան մեծ նշանակություն է տալիս։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Չինաստան՝ մասնակցելու մարտի 31-ին կայանալիք Աֆղանստանի հարևանների երրորդ նախարարական համաժողովին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն, մարտի 30-ին Լավրովը մի շարք բանակցություններ կանցկացնի իր օտարերկրյա գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի արտգործնախարարի հետ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական