Միջազգային

Մակրոնը մտադիր է նոր հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Մակրոնը մտադիր է նոր հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ակնկալում է այս շաբաթ նոր հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Աթալը՝ ամփոփելով Ելիսեյան պալատում Նախարարների խորհրդի նիստի արդյունքները։ 

Սա, ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր, կլինի Մակրոնի և Պուտինի տասներորդ հեռախոսազրույցը։ Երկու նախագահների նախորդ հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են, մասնավորապես, Մարիուպոլում տիրող իրավիճակը, տեղի էր ունեցել երեքշաբթի երեկոյան։ Պուտինը Մակրոնին մանրամասն ներկայացրել էր ռուս զինվորականների ձեռնարկած միջոցառումները՝ շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու և խաղաղ բնակչությանն անվտանգ տարհանելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական