Միջազգային

Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Ալիևին. Ինյարիտու

Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Ալիևին. Ինյարիտու

Ադրբեջանն օգտվում է միջազգային մամուլի կենտրոնացումից Ուկրաինայի շուրջ՝ հարձակում գործելով Արցախի վրա: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյարիտուն:

«Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի շաբաթ է խախտում են հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի համաձայնությունը։ Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Ալիևին»,- նշել է Ինյարիտուն։

Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով տարածաշրջանում հակամարտության ակտիվացման վտանգ է ստեղծվում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական